Բարձր ձայնով էինք խոսում, «ռազբորկա» չէր. Սուքիասյանը՝ Գեղամ Մանուկյանի հետ հաշիվներ պարզելու մասին

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո, Մանուկյանը, ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը և մեկ այլ իշխանական պատգամավոր առանձնացան ԱԺ միջանցքում: Ու թեև հեռացան լրագրողների տեսադաշտից, այդուամենայնիվ լսվում էին խոսակցությունների բարձր ձայներ։

Երբ նրանք վերադարձան, լրագրողները հետաքրքրվեցին՝ հաշիվնե՞ր էին պարզում, քանի որ նրանց ձայների վրա այդ կողմ գնաց նաև Խաչատուր Սուքիասյանը: Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ  փորձում էր Մաթևոս Ասատրյանին պատմական մի քանի դրվագ ասել՝ հոկտեմբերի 27-ից սկսած։

Խաչատուր Սուքիասյանն էլ ասաց, որ լսել է, թե ինչպես են պատգամավորները բարձր խոսել, ինքն էլ գնացել է, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահել։

«Նստած խոսում, սուրճ էին խմում, բարձր ձայնով էին խոսում, չէին գոռգոռում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Կարդացեք նաև

ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանն էլ ասաց, որ գնացել էին սուրճ խմելու։

«Չէինք գոռգոռում, դուք էիք մեզ ականջ դնում»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Մաթևոս Ասատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս