
Դանիան և Նիդերլանդները Leopard 2 տանկեր կուղարկեն Ուկրաինային

Դանիան Նիդերլանդների հետ միասին Leopard 2 տասնչորս տանկ կուղարկի Ուկրաինային:
«Սա խոշոր նվիրատվություն է Դանիայից՝ Նիդերլանդների հետ համագործակցության նախագծի շրջանակներում, ըստ որի մենք 14 Leopard 2 տանկ ենք փոխանցում Ուկրաինային», – Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենի խոսքերն է մեջբերում Դանիայի ռադիոն։
Մարտին Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը նույնպես հայտարարել էր, որ մայիսի սկզբին Ուկրաինային կհանձնվեն Դանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների առաջին Leopard 1 տանկերը։
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը «այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարումներով, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ»։