Նոր Խարբերդ թաղամասում «Գազպրոմ Արմենիան» ֆինանսական միջոցներ ներդնելո՞ւ է. Պավել Սարգսյան

«522 միլիոն դրամ հատկացվում է Նոր Խարբերդ թաղամասում գազատարի կառուցման մասով: 10.6 կմ երկարությամբ գազատար է նախատեսվում կառուցել: ինչպես նաև գազաբաշխիչ կայան կառուցել, որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Մոտ 250 տուն գազով է ապահովվելու Նոր Խարբերդ թաղամասում»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ֆինանսական միջոցները տրամադրելու է Կառավարությունը:

«Տարվա վերջում մարդիկ ունենալու են գազ: Այս ներդրումային ծրագիրը չի համարվում «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիր, հետևաբար՝ չի կարող ազդել նաև սակագնի վրա»,- մանրամասնեց Տիգրան Ավինյանը:

 

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930