Համոզված եմ, որ այսօր իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով․Արամ Հովհաննիսյան
ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ․
ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից և անձամբ ՆԳՆ ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ:
Ոստիկանության խնդիրն է՝ պահպանել հասարակական կարգը և պայքարել հանցավորության դեմ՝ պաշտպանելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Համոզված եմ, որ այսօր իրականացվող արմատական բարեփոխումները ոստիկանությանն օժտելու են նոր մտածողությամբ, ոստիկանի գործի արդիական ընկալումով, և դուք առավել ջանքով եք շարունակելու ծառայությունը հանուն օրենքի գերիշխանության և հասարակության անվտանգության:
Այդ նպատակին է միտված ոստիկանության գործունեությունը:
Այդ առաքելության ճանապարհին՝ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են մեր հարյուրավոր զինակիցներ:
Մեր սրտում միշտ վառ է նրանց պայծառ հիշատակը և համոզմունքը, որ ոստիկանության հաջորդ սերունդները հավատարիմ կլինեն նրանց սխրանքին:
Այս վստահությամբ՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:
Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր ու հուսալի թիկունք են իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում ու վստահում են ոստիկանությանը, որոնց համար Ոստիկանի օրը նաև իրենց տոնն է:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն: