Բաժիններ՝

«Արամին կխնդրեմ, որ հաջորդ անգամ ինձ էլ ներառի այդ ակցիային, սիրով կմիանամ՝ ողջունում եմ նրա քայլը». Արման Դավթյան (Նուռ)

Երեկ, Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը, դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը, ինչից հետո նրան բերման էին ենթարկել։ Ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց անմիջապես հետո Արամ Նիկոլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  անդրադարձավ իր արարքին՝ հայտարարելով, որ «իր արարքը թասիբով հայի արարք է, իր ցանկությունը եղել է այն, որ Հայաստանում չծածանվի Ադրբեջանի դրոշը»:

Մինչ համացանցում իշխանական պատգամավորները, հասարակության որոշակի անդամներ քննադատում են դիզայներ Արամ Նիկոլյանի արարքը՝ նրա հասցեին հնչեցնելով բազմաթիվ վիրավորական խոսքեր, քանդակագործ, նկարիչ, դիզայներ Արման Նուռը՝ Արման Դավթյանը, դրական է համարում Արամ Նիկոլյանի քայլը և ողջունում։

«Այդ քայլը Արամի ազնիվ հոգուց ու սրտից է բխել, կարծում եմ՝ այդ բխումը, հոգեվիճակը շատերս ենք կիսում, այդ նույն ժամանակահատվածում սահմանին նման իրավիճակներ են։ Գիտեք, կարելի է տոլերանտ վերաբերվել թշնամուն կամ նախկին թշնամուն, որը փոխվել է ու այլևս թշնամի փորձում է իբր չլինել։ Բայց երբ այդ թշնամին ակտիվ թշնամական գործողություններ է իրականացնում քո սահմանին, ապա այդ դեպքում այդ տոլերանտությունը նման է ուրիշ բանի։ Մենք փորձում ենք մեր միջոցառումների ժամանակ նրանց դրոշը բարձրացնենք, ու չգիտեմ, քարտեզներ գծելուց ինչ-որ ադրբեջանահաճո քարտեզներ գծենք, սա մի քիչ ուշ բան է։ Երբ թշնամին իր թշնամությունն է անում, մենք բարեկամության փորձերն այլ կերպ ենք դիտարկում։ Կրկնում եմ՝ Արամն ազնիվ հոգու բխումով է արել, հոգու ճիչն է արտահայտել, այդ քայլն ամբողջովին ողջունում եմ և համարում եմ, որ շատ ճիշտ է այդ ամենը։ Այն վատ մեկնաբանությունները, որոնք այսօր գրում են համացանցում Արամի հասցեին, չեմ հասկանում, այդ մարդիկ առհասարակ ինքնասիրություն, արժանապատվության զգացում ունե՞ն, թե՞ ոչ։ Ուղղակի Արամին կխնդրեմ, որ հաջորդ անգամ ինձ էլ ներառի այդ ակցիային, սիրով կմիանամ»,- 168.am-ի հետ կարճ զրույցում նշեց դիզայները։

Դիտարկմանը, որ այս նյութը հրապարակելուց հետո ինքը նույնպես հայտնվելու է հարվածի տակ՝ համացանցում իր հասցեին ևս վատ մեկնաբանություններ կգրեն, Նուռը նկատեց.

Կարդացեք նաև

«Ի սեր Աստծո, ինքս որևէ մեկնաբանությունից չեմ վախենում, ասում եմ այն, ինչ մտածում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս