ՌԴ Գլխավոր դատախազությունից պահանջել են Լիա Ախեջակովայի դեմ «պետական ​​դավաճանության» համար քրգործեր հարուցել

ՌԴ անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը խնդրել է գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լիա Ախեջակովային ճանաչել որպես օտարերկրյա գործակալ և երեք քրեական գործ հարուցել նրա դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բորոդինը խնդրել է Ախեջակովային քրեական պատասխանատվության ենթարկել «պետական դավաճանության», «ՌԴ ԶՈՒ-ի վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների», «ատելություն կամ թշնամություն հրահրելու» համար:

Բացի այդ, նա առաջարկել է Ախեջակովային զրկել մրցանակներից ու պատվավոր կոչումներից՝ ուկրաինամետ հայտարարությունների ու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության քննադատության պատճառով։

Ըստ Բորոդինի՝ Ախեջակովան, իր ուկրաինամետ հայտարարությունների և գործողությունների համար կորցնելով աշխատանքը «Սովրեմեննիկ» թատրոնում, բնակվելով Ռուսաստանում, անընդհատ հարցազրույցներ է տալիս ուկրաինական հեռուստաալիքներին, որոնցից մեկում բացահայտորեն հաղթանակ է մաղթում Ուկրաինային։ Սոցցանցում նա հայտնել է, որ գումարով աջակցել է ուկրաինական բանակին և հորդորել է մյուսներին անել նույնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիա Ախեջակովան լքել է «Սովրեմեննիկ» թատրոնը, որտեղ աշխատել է 1977 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս