«Եթե խնդիրը դիտարկում ենք Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի տեսանկյունից, ապա հիմնական խնդիրը սկսվում է այն կետից, երբ քաղաքական պայմանավորվածություն ունենալով Ադրբեջանի հետ՝ ապրիլի 1-ից կատարելու երթուղու փոփոխություններ, նոր բնագծեր ձևավորելու առումով իշխանությունը ժամանակին քաղաքական համապատասխան որոշում չի ունեցել, կամ եղել է այնպիսի քաղաքական որոշում, որի պարագայում Հայաստանը հայտնվել է այսպիսի իրավիճակում»։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ հակառակորդի նպատակն է, որպեսզի Տեղ համայնքի տարածքում զբաղեցնի կարևոր դիրքեր, իսկ հայկական կողմը չպետք է թույլատրի, որպեսզի ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները նման դիրքեր զբաղեցնեն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Տեղ գյուղում այս պահին հարաբերական անդորր է, մարտական գործողություններ չկան։