ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել Սուրեն Պապիկյանին. News.am

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ պաշտպանության նախարարությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գալստյանը պահանջում է, որ դատարանը «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը եւ 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը վերացնի:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930