Բաժիններ՝

«Էրդողանի փրկօղակը գալիք ընտրություններում». Reuters

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին և գնահատել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեին` որպես նախագահի թեկնածու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գործակալությունը գրում է, որ Ինջեն՝ որպես «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) հեռացած անձ, «կարող է Էրդողանին ներկայացնել փրկօղակ այս ընտրություններում»։

Հոդվածում ասվում է. «Որոշ հարցումներ ցույց են տալիս, որ հիմնական ընդդիմադիր դաշինքը հաղթում է Էրդողանին, սակայն, որպես երրորդ կողմի թեկնածու, Ինջեն կարող է նվազեցնել այդ տարբերությունը»։

Ընդգծում է, որ ընտրությունները կարող են անցկացվել երկու փուլով. «Մեկնաբանների և հարցումների համաձայն՝ 2018-ի ընտրություններում Էրդողանի կողմից պարտություն կրած և երկրորդ անգամ նախագահի թեկնածություն առաջադրած թեկնածուն կարող է մայիսի ընտրությունները երկրորդ փուլ «տանելով» մեծացնել գործող նախագահի հաղթելու շանսերը»։

Նշվում է, որ Ինջեի թեկնածությունը մտահոգություն է առաջացրել «ընդդիմության ձայների պառակտման» առումով։ Որոշ հարցումների համաձայն` նա 5%-ից բարձր, իսկ անցած ամիս «Panoramatr»-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ 10% ձայն ունի։

«Reuters»-ը գրում է, որ իշխող կուսակցությունից մի անանուն պաշտոնյա ասել է, որ Ինջեն իրենց կողմից արված հարցումներում ունի 8-9% ձայն, սակայն այդ տվյալները չի տրամադրել գործակալությանը:

Ընդդիմադիր «Ազգ»դաշինքից էլ մի բարձրաստիճան պաշտոնյա, ով ևս չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, ասել է, որ Ինջեի թեկնածությունը կարող է դժվարացնել Էրդողանին առաջին փուլում հաղթելու հավանականությունը, բայց այն հաղթահարելի կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս