Անահիտ Մանասյանը հրաժարվում է բանավիճել Էդգար Ղազարյանի հետ․ «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը մարտը 29-ին բանավեճի հրավեր էր արել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանին և«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ որոշմամբ առաջադրված թեկնածու Էդգար Ղազարյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ պատրաստ է Մանասյանի հետ բանավեճին.
«Ցանկացած տեղ, ցանկացած ժամի պատրաստ եմ բանավեճի»,-ասաց նա:

Դիմեցինք նաև Անահիտ Մանասյանին, ով «Ժողովուրդ» օրաթերթի նույնաբովանդակ հարցին ի պատասխան ասաց, որ իր հարցազրույցն արդեն տվել է (նկատի ունի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը):

Այսինքն, նա չի մասնակցի բանավեճի:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն էլ իր հերթին հանդիպելու առաջարկ է արել ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավորներին, սակայն դեռևս արձագանք չկա. կհանդիպեն իշխանությունները ընդդիմության թեկնածուին, թե ոչ:

Տեսանյութեր

Լրահոս