«Գլոբալ փոփոխությունների այս ժամանակաշրջանում Հայաստանը պետք է կարողանա ինտեգրվել Չինաստանի վարած քաղաքականությանը». Ռուզաննա Մալխասյան
Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյան գրում է.
«ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՋԱՏԱԳՈՎ
Հայաստանը պետք է կարողանա ինտեգրվել Չինաստանի վարած քաղաքականությանը՝ պաշտպանելով սեփական երկրի սահմանները և ժողովրդին՝ միանալով «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի» կառուցմանը
Չինաստանի կարգավիճակը՝ որպես պատասխանատու գերտերություն, որը հավատարիմ է համամարդկային արժեքներին, վերջին տասնամյակում ավելի ընդգծված է դարձել, Սի Ցզինպինի կառավարման օրոք, ով առաջ քաշելով մի շարք գլոբալ նախաձեռնություններ, որոնք իրենց բնույթով և ռազմավարական տեսլականով միտված են նոր տիպի միջազգային հարաբերություններ ստեղծելուն՝ դարձրել են դրանք ավելի արդար և ներառական համամարդկության համար։ Չինաստանի այս քաղաքականությունը լավագույնս արտացոլված է «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում, որի հիմնքն է «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագիծը։
Չինաստանի կողմից քարոզվող խաղաղ գոյակցության գաղափարը սկզբունքորեն հակասում է ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերին։
Մնալով հավատարիմ որդեգրած քաղաքականությանը և յուր առաքելությանը՝ մարդկության ավելի պայծառ ապագայի համար Չինաստանը բոլոր երկրների հետ միասին անշեղորեն գնում է ճիշտ ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին համապատասխան, պաշտպանելով միջազգային արդարադատությունը և պահպանելով համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը։
ՇՀԿ 25-րդ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՉԺՀ ԹԻԱՆԾԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ
2025թ. սեպտեմբերի 1-ին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները ՉԺՀ Թիանծին քաղաքում ստորագրեցին և հաստատեցին «Թիանծինի հռչակագիր»-ը, որով հիմք դրեցին համատեղ պայքարին ֆաշիզմի դեմ։ Մասնավորապես փաստաթղթում ընդգծվում է՝ երկրների ներքին գործերին չմիջամտելու և ուժի չկիրառման սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։
24 տարի առաջ, երբ ստորագրվեց և հիմնադրվեց ՇՀԿ-ն՝ անդամ պետությունները ընդունեցին «Շանհայի ոգին»՝ փոխադարձ վստահություն, փոխադարձ օժանդակություն, հավասարություն, փոխադարձ խորհրդակցություններ, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանք և համատեղ զարգացման հանձնառություն: Վերջին 24 տարիների ընթացքում անդամ պետությունները, առաջնորդվելով «Շանհայի ոգով»՝ կիսվել են համատեղ զարգացման հնարավորություններով և հասել են մի շարք աննախադեպ առաջընթացների Կազմակերպության զարգացման և դրա շրջանակներում համագործակցության գործում:
Աշխարհում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ իսկ պատճառով Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը իրենց յուրաքանչյուր գործունեության հիմքում դնում են տարածաշրջաններում իրական խաղաղության ապահովման գաղափարները և դրանց իրկանացումը։
ՇՀԿ անդամ պետությունների հետ մեկտեղ՝ որդեգրած հիմնական առաքելությանը համահունչ նրանք ստեղծել են փոխադարձ վստահություն՝ երկրների միջև սահմանները վերածելով բարեկամության, փոխադարձ վստահության և համագործակցության կապերի զարգացմամբ։
«Մենք առաջինն էինք, որ սկսեցինք բազմակողմանի գործողություններ՝ պայքարելու երեք չար ուժերի դեմ, և մենք հաջողությամբ առաջ ենք մղում համագործակցությունը իրավապահ և անվտանգության ոլորտներում՝ պատշաճ կերպով լուծելով հակասություններն ու տարաձայնությունները, միանշանակորեն դեմ լինելով արտաքին միջամտությանը և հուսալիորեն պահպանելով խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», – ՉԺՀ Նախագահ Սի Ցզինպին:
Գտնվելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման առաջնագծում ՇՀԿ անդամ երկրները իրականացրել են մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ ավելի փոքր, բայց բարձր սոցիալական ազդեցություն ունեցող նախագծեր, և զարգացնելով արդյունաբերական և ներդրումային համագործակցությունը՝ անսպառ խթան են հաղորդել տարածաշրջանի զարգացմանն ու բարգավաճմանը։
ՍԻ Ցզինպինի կողմից առաջ քաշած ծրագիրը՝ հասցնել Չինաստանի և ՇՀԿ անդամ պետությունների միջև առևտրի կուտակային ծավալը մինչև 2.3 տրիլիոն դոլլար ձեռք է բերվել նախատեսվածից ավելի շուտ։ Կատարելագործվել է բազմավեկտոր տրանսպորտային փոխկապակցվածության ցանցը՝ ՇՀԿ անդամ պետությունների տարածքով անցնող միջազգային մայրուղիների ընդհանուր երկարությունը գերազանցելով 14,000 կիլոմետր. Չինաստան-Եվրոպա երթուղով իրականացվել է ավելի քան 110,000 միջազգային երկաթուղային բեռնափոխադրում։ Այս թիվը շարունակում է աճել…
Աշխարհում ՇՀԿ-ն դարձել է ամենա խոշոր տարածաշրջանային կազմակերպությունը, որն ընդգրկում է ավելի քան 26 երկիր՝ 50 ավելի համագործակցության ոլորտներով և որի տնտեսական համագործակցության ծավալը երկրների միջև կազմում է 30 տրիլիոն դոլլար։
ՇՀԿ անդամ երկրները առաջինն են կնքել պայմանագիր երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և համագործակցության մասին, որտեղ հստակ ընդգծված է՝ «դարերով ընկերներ ենք, և երբե՛ք թշնամիներ» կամարտահայտությունը՝ անդամ երկրների կողմից։ ՇՀԿ անդամ և մասնակից երկրների ժողուվուրդների միջև՝ երիտասարդներ, կանայք և գործարարներ, հաստատված է փոխադարձ համագործակցություն, որի մասին են վկայում նաև Չինաստանում ամենամսյա կազմակերպվող դասընթացները ԺՀԿ-ի և Գոտի և Ճնապարհ մեգանախագծի շրջանակում, որոնք կազմակերպվում են ՉԺՀ Ֆինասների նախարարության բարձր հովհանու ներքո, և որոնց մասնակցում են անդամ երկրների փորձագատները և մասնավորպաես նաև Հայաստանի տարբեր պետական և մասնավոր կառույցների փորձագետները։
ՍԻ ՑԶԻՆՊԻՆԻ 5 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ ՇՀԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՀԿ 25-րդ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՌԱՋԻՆԸ
Ձգտել հասնելու լիարժեք միասնականության՝ պահպանելով բազմազանությունը։ «Մեր ուժը և առավելությունը՝ ընդհանուր ձգտումներն են, իսկ մեր ոգին և իմաստությունը՝ կոնսենսուսի հասնելու մեջ է»։ Բոլոր անդամ պետությունները՝ որպես ընկերներ և գործընկերներ, պետք է փոխադարձաբար հարգեն միմյանց մշակույթները, խթանեն կառուցողական բանակցությունները, միավորվեն ընդհանուր աշխարհընկալման ներքո, ամրապնդեն հանդուրժողականությունը, ընդլայնեն փոխգործակցությունը՝ լիարժեք կերպով օգտագործելով յուրաքանչյուրի պոտենցիալը՝ փոխադարձ հաղորդկացության հիման վրա կրելով պատասխանատվություն տարածաշրջանում խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման համար։
ԵՐԿՐՈՐԴ
Հավատարիմ մնալ փոխադարձ օգտակարության և համընդհանուր շահավետության սկզբունքին։ «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագծի շրջանակումմ կարևոր է զարգացնել ազգերի միավորման ռազմավարությունը և բարձր մակարդակի համագործակցությունը համատեղ խորհրդակցությունների միջոցով՝ բարձրացնելու համար տարածաշրջանի կենսամակարդակը՝ ապահովվելով մարդկանց բարեկեցության աճ, կիրառելով համատեղ կառուցապատում և ստեղծելով մարդկանց համար հնարավորության աղբյուր դրանցից օգտվելու համար։
Մարդկության համընդհանուր ապագայի համար անհրաժեշտ է լիարժեք յուրացնել մեծ սպառողական շուկաների առավելությունները՝ փոխադարձաբար փոխլարացնելով անդամ-երկրների տնտեսությունները՝ պարզեցնելով երկրների միջև առևտրաշրջանառությունը և ներդրումները, ամրապնդելով համագործակցությունը էներգետիկայի , ենթակառուցվածքների, կանաչ արդյունաբերության, թվային էկոնոմիկայի, գիտատեխնիկական առաջընթացների և ԱԲ ոլորտներում՝ փոխադարձաբար հաղոդրակցվելով միմյանց հետ։
ԵՐՐՈՐԴ
Պահպանել հավատարմությունը ներառականությանը և բաց համագործակցությանը։ Եվրասիական մայրցամաքը, որպես հնագույն քաղաքակրթույունների բնօրրան, ակտիվացրել և միշտ կապել է Արևելքը Արևմուտքին՝ ապահովվելով մարդկության զարգացման առաջընթացը։ Այստեղ բնակեցված ազգերը՝ լինելով տարբեր երկրներից, դարեր ի վեր փոխլրացրել և հարստացրել են միմյանց իրենց մշակույթներով։ ՇՀԿ անդամ-պետությունները պետք է մտերմանան մշակութային հումանիտար փոխգործակցության հիման վրա՝ աջակցելով միմյանց տնտեսական համագործակցության ընթացքում՝ համատեղ ուժերով կառուցելով համատեղ գոյակցության «քաղաքակրթությունների ծաղկող այգին»՝ պարուրված ծաղկունքի, ներդաշնակության և գեղեցկության ոգով։
ՉՈՐՐՈՐԴ
Պահպանել հավատարմությունը հավասարության և արդարության հանդեպ։ Պետք է պաշտպանել պատմական իրականությունը՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին, դիմակայել սառը պատերազմի մշակույթին, ազգերի միջև բլոկային բախումներին և ազգմիջյան խեղաթյուրումներին, պաշտպանել միակենտրոն աշխարհակառուցումը և խթանել բազմավեկտոր առևտրային համակարգը՝ հիմնված WTO-ի վրա։ Անհրաժեշտ է աջակցել համընդհանուր և ներառական՝ հավասար իրավունքներով և բազմաբևեռ համակարգմամբ օժտված տնտեսական գլոբալիզացիային՝ առաջ տանելով գլոբալ կառավարման արդար և ռացիոնալ համակարգի ստեղծումը։
ՀԻՆԳԵՐՈՐԴ
Հավատարիմ մնալ պրագմատիկ և էֆֆեկտիվ աշխարհայացքին։ Անհրաժեշտ է անվերապահորեն առաջ տանել ՇՀԿ-ի վերակազմավորումը, ավելացնել ռեսուրսների բաշխումը և բարձրացնել պոտենցիալը, որպեսզի Կառույցի մեխանիզմը կատարելագործվի, որոշումները կայացվեն գիտականորեն առավել հիմնավորված և գործողությունները դառնան առավել էֆֆեկտիվ։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հիմնել Ունիվերաալ և Հակաթմրանյութային կենտրոն՝ անվտանգության մարտահրավերներին հակազդելու համար, ստեղծել ՇՀԿ Զարգացման Բանկ՝ ՇՀԿ անդամ-պետությունների տնտեսությունները առավել ակտիվ և անվտանգ զարգացնելու համար։
«Պրագմատիկ նշանակում է կյանքի նկատմամբ ունենալ պրակտիկ և զարգացող, իրական օգտավետ աշխարհայացք։ Օրինակ երբեք չմոռանալ հայոց ցեղասպանությունը, քանի որ պատմությունը հայելի է և այն կարող է կրկնվել, եթե այն մոռանաս, բայց հանդես գալ ոչ թե զոհի կարգավիճակում, այլ պահանջատիրոջ, որպես եղեռնից ողջ մնացած ժողովուրդ՝ ինչպես անում են չինացիները և հրեաները, սակայն երբեք չեն հերքում ցեղասպանությունը և առավել շատ հուշարձաններ են կառուցում»։
Չինաստանի Ժողովդրական Հանրապետությունը իր տնտեսական զարգացումը մշտապես կապում է ՇՀԿ-ի զուգահեռ զարգացման հետ՝ ապահովվելու համար բոլոր անդամ-պետությունների ժողովուրդների համար բարեկեցության աճ։ Այս պահին Չինաստանը ընդհանւոր առմամբ կատարել է 84 մլրդ ԱՄՆ դոլլարի ներդրում ՇՀԿ անդամ-պետություններում։ 2025թ. Չինաստանի և ՇՀԿ անդամ-պեըությունների միջև տարեկան առևտրաշրջանառոթյունը կազմում է ավելի քան 500 մլրդ ԱՄՆ դոլլար։
ՇՀԿ զարգացման հեռանկարում Չինաստանը միշտ հակված է լինել պրակտիկ։ Չինաստանը պլանավրում է իրականացնել ոչ շատ մեծ, բայց էական և կարևոր 100-ից սոցիալական նախագծեր այն անդամ-պետություններում, որոնք ունեն դրանց կարիքը և նախատեսել է ավելի քան 2մլրդ Յուանից ավել ներդրում կատարել այս գրանտային ծրագրերում մինչև տարեվերջ՝ 2025թ. վերջ։ Առաջիկա 5 տարիների ընթացքում Չինաստանը պլանավորում է կառուցել ավելի քան 10 000 նոր «ԼՈՒ ՊԱՆԻ անվան արհեստանոցներ» ՇՀԿ անդամ պետություններում՝ տրամադրելով 10 000 քվոտա մարդկային ռեսուրսների վերապատրաստման ամար։
Չինաստանի Ժողովդրական հանրապետության և ՉԺՀ Կոմունիստական Կուսակցության կողմից առաջ քաշած այս գաղափարները միավորում են ազգերին և ի սպառ ջնջում երկրների միջև խոչընդոտները։ Սակայն կարևոր է նաև նշել, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է գործի նախ իր երկրի և իր ժողովրդի բարեկեցության և գոյատևման շահերից ելնելով, որպեսզի կարողանա իր ուրույն տեղը զբաղցնել ՇՀԿ անդամ պետությունների կողքին, ինչպես նաև պետք է երկրները մերժեն ահաբեկչությունը, անջատողականությունը և ծայրահեղականությունը, որոնք զգալի սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության համար, և պետք է այս սպառնալիքների կանխարգելման և համատեղ պայքարի կարևորությունը գնահատեն հավուր պատշաճի։
Գլոբալ փոփոխությունների այս ժամանակաշրջանում Հայաստանը պետք է կարողանա ինտեգրվել Չինաստանի վարած քաղաքականությանը՝ պաշտպանելով սեփական երկրի սահմանները և ժողովրդին՝ միանալով «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի» կառուցմանը, որպեսզի չկղզիանա Հայաստանի լեռներում՝ շրջափակման մեջ հայտնվելով հարևան պետությունների կողմից»:
