Ռաֆայել Ջուլհակյան․ «կիսաաշխարհիկ» դպիրը քաղաքական դաշտում
Եկեղեցուց, ֆուտբոլի դաշտ ու խորհրդարան․ Ռաֆայել Ջուլհակյանն է, որը հայտնի դարձավ կարգալույծ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ, որին Ջուլհակյանը մասնակցում էր՝ որպես դպիր։
Պարզվում է Ռաֆայել Ջուլհակյանը ՔՊ Երիտասարդական կառույցի անդամ է։ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով, 2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանն էլ ասել է, որ նախկինում չի ճանաչել թիմակցին, միայն վերջերս՝ ֆուտբոլ խաղալիս է հանդիպել։ Դաջվածքով դպիրը նաև ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի օգնական է։
Ջուլհակյանը հայտարարում է, որ իր դպիր լինելը ձեռնադրություն չէ, այլ կրթություն: Նա ստացել է հոգևոր կրթություն, սակայն դա ըստ իրեն չի սահմանափակում նրան որպես միայն եկեղեցական: Նա ինքն է իրեն անվանում «կիսաաշխարհիկ» մարդ։ Նրա խոսքով՝ եկեղեցական կարգերի մասնակցելու իրավունք ունի, սակայն պարտավոր չէ ամբողջ օրը համբերատար կանգնել եկեղեցում: Նա նաև ուզում է ապրել որպես հասարակ քաղաքացի՝ իրավունք ունենալով ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ կյանքի ընտրություններ կատարել՝ ինչպես օրինակ՝ ֆուտբոլ խաղալ: Ջուլհակյանը ասում է, որ հիասթափվել է եկեղեցուց և որոշել է դուրս գալ եկեղեցական շրջանակից։ Եվ որպես աշխարհիկ մարդ անդամակցել է ՔՊ-ին։ Ռաֆայել Ջուլհակյանն խորհրդարանում մասնակցել է Մարտի 1-ի թեմայով հանրային քննարկմանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը օգնական-դպիրն ասել է, որ որպես քաղաքացի է մասնակցում լսումներին։

