Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ. Ֆիդան
Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում։
«Երևանը «բաց դիրքորոշում» է ցուցաբերում հարաբերությունների կարգավորման հարցում, և երկու կողմերն էլ համատեղ աշխատում են կոնկրետ քայլեր մշակելու ուղղությամբ»,– հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը իրենց խորհրդարանում։

