Եվրոպայից ապաստան հայցողների թվով Թուրքիան 4-րդ տեղում է

Եվրոպայից ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720 քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։ Այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է 4-րդ տեղում, իսկ 2021թ. 5-րդ տեղում էր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիային նախորդում է հետևյալ եռյակը։ Առաջին անգամ ապաստան հայցողների մեջ 1-ին և 2-րդ տեղում Սիրիայի (131.970) և Աֆղանստանի (113.495) քաղաքացիներն են, 3-րդ տեղում՝ Վենեսուելայի (50.050)։ Թուրքիայի և Վենեսուելայի միջև տարբերությունը կազմում է 330 և ակնկալվում է, որ 2023թ. Թուրքիան կզբաղեցնի 3-րդ տեղը։

Թուրքիային հաջորդում են Կոլումբիան (42.420), Պակիստանը (32.645) և Բանգլադեշը (31.955)։

Թուրքիայի քաղաքացիների 48%-ը նախընտրում է Գերմանիան։ 49.720 դիմումներից 23.940-ը եղել է Գերմանիայի, իսկ ավելի քան 10.000-ը՝ Ֆրանսիայի համար։

Ըստ Euronews-ի՝ 2022-ին Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվը 2021-ի համեմատ աճել է 64%-ով։ Իսկ նույն ժամանակահատվածում Թուրքայի քաղաքացիների դիմումների թիվն աճել է 145%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։