Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը ավելացել է ևս 35-ով

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 13-ի վերջին թարմացումից հետո ավելացել է ևս 35-ով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:

«Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031