
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցում՝ պլանային հետազոտությունների համար։
Հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի խոսնակ Մատեո Բրունիին:
Ինչպես գրում է իտալական Corriere della Sera թերթը, Հռոմի պապին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք։
Նրա մոտ սրտի եւ շնչառության հետ կապված խնդիրներ են նկատվել․ «Ֆրանցիսկոսը տոմոգրաֆիա է անցնում «շնչառական դժվարությունների» պատճառով»։