Մարտի 23-ին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ ավելի վաղ խոստացված վեց Leopard մարտական տանկերն Ուկրաինա կուղարկվեն այս շաբաթվա վերջին։
Հաճախ ստանում ենք ահազանգեր, որ նրանք այս իշխանության կողմից հաշմանդամ չեն համարվում և զրկվում են հաշմադամության թոշակից կամ էլ հաշմանդամության կարգ են փոխում, որ նրանց թոշակ ավելի քիչ տան:
Մի խոսքով, որքան էլ Նիկոլը փորձի կեղծ արդարացումներ գտնել իր դավադիր պարտության համար՝ չի ստացվելու, որովհետև փաստերն ու իրականությունն այլ բանի մասին են վկայում:
Եվրոպայից ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720 քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։ Այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է 4-րդ տեղում, իսկ 2021թ. 5-րդ տեղում էր։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քայլերն, ուղղված բանկային հատվածում խնդիրների լուծմանը, «դեռ չեն ավարտվել»։
Թեհրանն այն կարծիքին է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը: Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք […]
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա։
Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մարտի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:
Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։
Գերմանիայի մեկ բնակչի հաշվով պետական պարտքի ընդհանուր գումարը կազմում է 28 155 եվրո։ Մեկ տարի առաջ այն հավասար էր 27 922 եվրոյի։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թ. հունվարին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` նշված ամսում գրանցվել են 3229 ծնունդներ:
Նախարարը պարզաբանել է, որ 2017 թվականին Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո, երբ անցում կատարվեց խորհրդարանականից նախագահական համակարգին:
Ադրբեջանից գազը և նավթը առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի համար՝ ռուսական հանածո վառելիքը փոխարինելու հարցում, սակայն կա նաև վտանգ, որ դա կարող է միջամտել Հարավային Կովկասում միջնորդի դերում հանդես գալու ԵՄ-ի ջանքերին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը բազմիցս կոպտորեն խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և իր համար առաջխաղացում ապահովել։
Զրուցակիցներն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը:
Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով:
Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են
Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, անցել է Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքի մոտ գտնվող ռուսական հսկիչ անցակետով՝ Կիևից Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին: Հաղորդվում է, որ պատվիրակությունը «Տիգր» զրահամեքենաներով անցել Է ռուսաստանցի ուժայինների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։ Զապորոժիեի ԱԷԿ այցելելու իր պլանների մասին Գրոսսին հայտարարել էր մարտի 25-ին։ Ավելի ուշ «ՌոսԷներգոատոմ» կոնցեռնի […]
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ խնդիր համարեց «տալոնների չաշխատելը»:
Օրական առնվազն 753 միլիոն դրամ՝ շուրջ 1.9 մլն դոլար. շրջափակման հետևանքով առնվազն այսքան են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստներն օրական:
Թշնամի պետության ղեկավար Իլհամ Ալիևը նախօրեին Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին:
Հաղորդվում է, որ երբ արբանյակն ուղեծիր դուրս բերվի, մասնագետներն ապարատի մի շարք փորձարկումներ կանցկացնեն։