
Աֆղանստանի քաղաքացի 22-ամյա Ինամ Շ.-ին տեղափոխել են Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը մարտի 28-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել Աֆղանստանի քաղաքացի 22-ամյա Ինամ Շ.-ին, որը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա փոխանցվել է Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներին:
Խափանման միջոցը՝ կալանք: