Ձեր հարցերը պրովոկացիոն են. Սիսիանի ՔՊ-ական թեկնածուի համար Արցախից խոսելը տաբու է

«Քվեարկեցի հանուն պայծառ, բարեկեցիկ ապագայի»,- իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սիսիանի ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Մարզի, Արցախի անվտանգությանը վերաբերող 168.am հարցերին ՔՊ-ական թեկնածուն պարզապես չպատասխանեց, փոխարենը՝ խորհուրդ տվեց  դիմել Պաշտպանության նախարարությանը։

Մեր դիտարկմանը, որ Արցախը տոտալ շրջափակման մեջ է այս պահին, Հակոբջանյանն առանց հարցն ամբողջությամբ լսելու՝ ընդհատելով հակադարձեց․«Արցախը կապ ունի՞ այսօրվա ընտրությունների հետ»։

Մեր հաջորդ հարցին, որ իր մրցակիցներն ասում են, որ ընտրատեղամասերի մոտ կանգնած ուղղորդում եք, Արմեն Հակոբջանյանը կտրուկ հակադարձեց․«Կլինի՞ Ձեր հարցերին չպատասխանեմ։ Պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Ամեն ինչ հանգիստ անցել է»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։ Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին Սիսիան խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել  ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու  համար անհրաժեշտ 51 տոկոսը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս