Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը, սակայն հավելում է, որ դա հեշտ որոշումներով կյանքի կոչվող հարց չէ:

Ղազարյանն ընդգծում է, որ նմանատիպ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար հսկայական աշխատանք պետք է տարվի, որպեսզի այդպիսի մեխանիզմները սկսեն գործել:

«Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը շատ կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է։ Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ այդ հարցերի շրջանակը կախված է լինելու նրանից, թե որքանով մշակված մեխանիզմ կլինի: Օրինակ, եթե ռուսական խաղաղապահ զորակազմի թվաքանակը 10 անգամ ավել լիներ կամ նրանք տեխնիկական ավելի մեծ կարողություն ունենային, միգուցե, դա այլ հնարավորություն կտար:

«Նաև տեղյակ եք, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը միշտ քննարկվել է, և չենք բացառում նաև նման ձևաչափը՝ միգուցե ներգրավելով այլ երկրների, միջազգային կառույցների, բայց դա այն հարցը չէ, որ հեշտ որոշումներով կարող է լուծվել»,- ասաց Սերգեյ Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս