
«Ինքնորոշման իրավունքից չխոսելու և կապիտուլյանտների վերընտրության արդյունքում է Ալիևն ավելի լկտիացել». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ողբերգական իրավիճակն Արցախում ոչ թե ինքնորոշման իրավունքից խոսելու, այլ՝ չխոսելու արդյունք է։
Ինքնորոշման իրավունքից չխոսելու եւ կապիտուլյանտների վերընտրության արդյունքում է Ալիեւն ավելի լկտիացել։
Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանելու արդյունքում է Ադրբեջանն արդեն Հայաստանի կեսը պահանջում ու նոր պատերազմով սպառնում։
Ինքնորոշման իրավունքից խոսելու արրյունքում էր, որ 2016-ի հոկտեմբերի 7-ին Ալիեւն ասում, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Ինքնորոշման իրավունքի փոխարեն գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Աղդամում էլ նուռ փարթի էիք անում։
Դա է ձեր հասկացած անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
Ինքնորոշման իրավունքից հրաժարվող էիք, բա 2021-ի նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել:
Թրքահպատակ նիկոլիստներ»։