Բաժիններ՝

Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայությունը` Հայաստանում

Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։

Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։ Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի և 1 կես տոննայի հազվագյուտ վոկալ տիրույթի։

Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին։

«Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս