Բաժիններ՝

ԱԻՆ-ը զգուշացնում է` սկսվում է հրդեհավտանգ շրջանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնում են, որ մարտի 12-ին, ժամը 13:23-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել:

«Հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են մարտի 13-ից, հրդեհը մարվել է երեկ` մարտի 15-ին ժամը` 09:45-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ԶՊՄԿ 10 աշխատակից:

Ընկերության Աշխատանքի անվտանգության և Բնապահպանության բաժինների շուրջ 20 աշխատակից ամեն տարի մասնակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված ուսումնատակտիկական վարժանքներին:

Ուրախ ենք, որ ԱԻՆ-ի կողմից մշտապես վերապատրաստվող մեր մասնագետները կարողացել են իրենց գիտելիքները ծառայեցնել գործնական օգնություն ցուցաբերելու հարցում։

Միևնույն ժամանակ հիեցնում ենք, որ ԱԻՆ-ը զգուշացնում է` սկսվում է հրդեհավտանգ շրջանը, հորդորում` պահպանել հրդեհներից խուսափելու բոլոր կանոնները։

Կանոնների պահպանումը կնվազեցնի մեր և մյուս մասնագետների տեսական գիտելիքների գործնականում կիրառելու անհրաժեշտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս