Չեմ կարող 5-րդ շարասյան առաջնորդների մասին խոսել. Սուրեն Պապիկյան

Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է, քանի որ բանակում և դրանից դուրս գործել է 5-րդ շարասյունը։

Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ ո՞վ է ղեկավարել 5-րդ շարասյունը, արդյո՞ք դրանք ՀՀ ներքաղաքական դաշտում գտնվող ինչ-որ ուժեր են եղել։

«Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում՝ տեղեկություններ, որոնք երբեմն հօգուտ թշնամու են… Խոսքը վերաբերում է նրան, որ, օրինակ, երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում, չգիտեմ որտեղ, տարբեր տեղեր է, ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից, ընդ որում, կապ չունի՝ որ երկրից։ 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են։

Դրա հետ կապված դեռևս տեղի է ունենում նախաքննական և քննչական գործողությունների փուլ, պատկան մարմինները, երբ որ կտան գնահատականներ, երբ դատարանը կունենա որոշումներ, իհարկե, բոլորի անմեղության կանխավարկածը պետք է հաշվի առնենք, բոլորիս համար պարզ կլինի, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր ներսից թուլացրել են մեր բանակը»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, բանակը ներսից թուլացնելը չի նշանակում, որ ուղղորդումը միայն ներսից է։

«Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին խարդավանքներին»,- ընդծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս