«Վեշմեշոկդ կապի, գնա կինո Հայրենիքի քո տուն, որը դեռ չես հասցրել վաճառել». ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանին

«Փաշինյանն ասուլիսում փաստորեն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասեց՝ ինչ արել եմ, սխալ է եղել: Խաղաղության դարաշրջան էի ուզում բացել, բայց իրավիճակը գնալով էլ ավելի վատ է, Ադրբեջանը ցեղասպանական նկրտումներ ունի, Հայաստանից տարածքներ է ուզում: Բոլոր նախընտրական խոստումները, որ տվել է՝ անջատում հանուն փրկության, խաղաղություն, կոռուպցիա, ձախողել է»,- «Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց՝ ինչ վերաբերում է գլոբալ անորոշությանը, ապա այն կա, միշտ եղել է, տեմպն ուղղակի մի փոքր արագացել է:

Իսկ թե ինչպե՞ս է փորձում կողմնորոշվել այս իրավիճակում իշխանությունը, Արթուր Խաչատրյանն ասաց.

«Հնարավորինս վատագույն տարբերակով: Բոլոր դաշնակիցներին կորցրեցինք, նորերին ձեռք չբերեցինք: Փաշինյանն ասում է՝ մենք կանգնած ենք անդունդի եզրին, բայց վճռական քայլ անե՞նք: Այս իրավիճակում, երբ փորձում ես արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անել, սարսափելի հետևանքներ են: Կամ պետք է անես շատ արագ, կամ շատ զգույշ: Գիտակցված կամ չգիտակցված՝ Հայաստանը փորձում են դարձնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի թատերաբեմ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս