
Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն հաջորդ փուլում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 1/8 եզրափակչի պատասխան երկու հանդիպումները:
Լիսաբոնում ընդունելով «Ինտեր»-ին` «Պորտու»-ն այդպես էլ հաջողության չհասավ: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն ոչ ֆուտբոլային 7:0 հաշվով հաղթեց գերմանական «Լայպցիգ»-ին: Էրլինգ Հալանդը դարձավ պենտա-տրիկի հեղինակ` խփելով 5 գնդակ: Մեկական անդամ էլ աչքի ընկան Իլկայ Գյունդոգանը և Քևին դե Բրույնեն: