Բաժիններ՝

Իտալիայի կենտրոնական մասում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

4,6 և 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել հինգշաբթի օրը երեկոյան Իտալիայի կենտրոնական մասում գտնվող Պերուջայի շրջանում: Նման տվյալներ է հաղորդել Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):

Տատանումներն զգացվել են հարևան Մարկեի և Տոսկանայի շրջաններում։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։ Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ քաղաքացիներից հաղորդագրություններ են ստացվել շինությունների ոչ մեծ վնասվածքների մասին, ինչպիսիք են ճաքճքված սվաղը և տանիքից ընկած կղմինդրասալիկները:

Ինչպես հաղորդել է la Repubblica թերթը, Պերուջայի և Ասիզիի քաղաքապետերը նախազգուշական նպատակներով կարգադրել են փակել դպրոցներն ուրբաթ և շաբաթ օրերին: Այս ընթացքում պլանավորվում Է ստուգել շենքերի վնասվածքները։

Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել Ումբրիայի մարզի համալսարանների համար։ Ումբերտիդե քաղաքի իշխանությունները վրաններ են տեղադրել, որտեղ կարող են գիշերել քաղաքի այն բնակիչները, որոնք վախենում են տուն վերադառնալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031