Առանց առաջնորդների, որոնք իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու. Ռուբեն Վարդանյան
«Պետք է ոչ միայն գոյություն պահպանել, այլև պետք է հասկանալ՝ ով ենք մենք, ուր ենք գնում և ինչպես կարող ենք աշխարհում ստեղծված նոր իրավիճակում պատասխանել բոլոր մարտահրավերներին»,- «Ապագա Հայկականը» առաջին համահայկական համաժողովի ժամանակ Արցախից տեսակապի միջոցով ասաց Արցախի նախկին պետնախարար, նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Նա նաև նշեց, որ շատ է լսում այն մասին, թե՝ եկեք մի բան անենք:
«Այս շրջափակումը ցույց տվեց շատ կարևոր բան. սուտ է, որ հայը մտածում է, թե որտեղ փորը լցնի: Հայը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի: Ինքը պետք է հավատա, իսկ դրա համար պետք է իմանա, որ կարևոր է՝ որպես անձ: Հավատա ինքն իրեն, արդարությանը, առաջնորդներին, ապագային: Առանց գաղափարի, արժեքների, առաջնորդների, որոնք իսկապես իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։