Փաշինյանի իշխանությանը ձայն տված 680.000 թիվն այլևս 680.000 չէ. թիվը միանշանակ նվազել է. Վահագն Մելիքյան
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը վստահեցնում է՝ հասարակության տարբեր շերտեր, նույնիսկ նրանք, որոնք ժամանակին ընտրել են Փաշինյանի իշխանությանը, հիասթափվել են այդ իշխանությունից։ Այս մասին Մելիքյանը նշեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ ընդգծելով.
«2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ձայն տված 680.000 թիվն այլևս 680.000 չէ. թիվը միանշանակ նվազել է։ Հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ և ավելի շատ եմ շփվում սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիրների հետ։ Նույնիսկ 3-4 տարի առաջ այս իշխանությանը նվիրված երդվյալները չեք էլ պատկերացնի, թե ինչպես են արտահայտվում օրվա իշխանության հասցեին և ինչ տրամադրվածություն ունեն, որովհետև հասկանում են՝ խաբվել են. նույնիսկ խաղաղության օրակագն է եղել խաբկանք»։
Ըստ Մելիքյանի՝ իշխանությունը որքան էլ հասարակությանը սնի կեղծ խաղաղության օրակարգով՝ այն մերժողներին անվանելով պատերազմի կողմնակիցներ, միևնույն է՝ ապացուցել է, որ հենց իր տարփողած խաղաղության օրակարգն է, որ բերել և բերում է պատերազմ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։