37 միլիոն 880.000 դրամ՝ հերթական արբիտրաժի գործով․ Փաշինյանի աշխատակազմի՝ գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով հերթական գնումը

Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ օրեր առաջ Փաշինյանի աշխատակազմը միլիոնավոր դրամներ է ուղղել հերթական արբիտրաժի գործով։ Ըստ պայմանագրի՝ Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայցի արբիտրաժային գործի շրջանակում այս տարվա գումարի մի մասնաբաժինը՝ 37 միլիոն 880.000 դրամը, կամ՝ 100.000 դոլարը, աշխատակազմը տրամադրել է գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով։

«PCA-ի հետ քննարկելով Պատասխանողի՝ ավանդի վճարման ժամկետների վերաբերյալ դիմումը՝ ինձ տեղեկացվել է, որ հնարավոր է, որպեսզի Պատասխանողը այդ ավանդը վճարի մաս-մաս․ սկսելով Պատասխանողի 2025 թվականի դեկտեմբերի 14-ի նամակում նշված 100.000 ԱՄՆ դոլար գումարից և այնուհետև կատարելով ամսական վճարումներ մինչև ավանդի ամբողջական վճարումը։ Այլընտրանքային տարբերակով՝ մնացած գումարը կարող է վճարվել ևս երկու մասով՝ 2026 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում՝ յուրաքանչյուր անգամ 200.000 ԱՄՆ դոլարի չափով»,- գրված է էլեկտրոնային հարթակում հանրայնացված նամակագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջազգային արբիտրաժային դատարանը նախորդ տարի արդեն վարույթ էր ընդունել «Ամուլսարի գործը»․ դեռ 2023 թվականին  Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։

Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք միասնական հայց էին ներկայացրել, պատասխանող կողմը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցը, Աննա Շահնազարյանը և Foley Hoag LLP-ն։

Կարդացեք նաև

Ինչպես արդեն մամուլում եղել են հրապարակումներ, գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության և քաջալերման պայմանագիրը։

Տեսանյութեր

Լրահոս