Բաժիններ՝

Եվրախորհրդարանում կոչ են արել հետաքննել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները

Եվրոպան լիովին ենթարկվում է Վաշինգտոնին և աչք է փակում այն ​​փաստի վրա, որ մինչ այժմ ոչինչ հայտնի չէ «Հյուսիսային հոսքերի» պայթյունների մասին:

Այս մասին նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը: Նրա խոսքերը մեջբերել է Exxpress-ը:

«Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները ծրագրված ահաբեկչություն էին եվրոպական ամենակարևոր ենթակառուցվածքների վրա, և ԵՄ-ն մինչ օրս չի ցանկանում իմանալ, թե ով է դա արել»,- շեշտել է խորհրդարանականը։

Նա հավելել է, որ պայթյունների հետաքննությունը պետք է լինի եվրոպական օրակարգի առաջին տեղում, սակայն արդյունքներ դեռ չկան։

«Հյուսիսային հոսքերում» և «Հյուսիսային հոսքեր 2»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022-ի սեպտեմբերի 26-ին: Գազի արտահոսք է հայտնաբերվել միանգամից չորս տեղում։ Շվեդիան, Դանիան և Գերմանիան հետաքննություն են անցկացնում, սակայն կոնկրետ արդյունքների չեն հանգել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031