Բաժիններ՝

Օհայոյում տեխնածին աղետի գոտու բնակիչները պահանջում են վերաբնակեցնել իրենց

Օհայոյի նահանգի Իսթ Փելեսթայն բնակավայրի բնակիչները երկաթգծի օպերատորից պահանջել են վերաբնակեցնել իրենց, քանի որ վախենում են ապրել իրենց տներում:

Իսթ Փելեսթայնի շրջանում փետրվարի 3-ին ռելսերից դուրս էր եկել քիմիական նյութեր տեղափոխող գնացքը: Ըստ օպերատոր-փոխադրողի տեղեկատվության՝ ավելի քան 100 վագոններից 20-ի մեջ եղել են վտանգավոր նյութեր, 14-ը փոխադրելիս Է եղել խիստ թունավոր վինիլքլորիդ:

Պարբերականը նշում է, որ Norfolk Southern տրանսպորտային ընկերության ներկայացուցչի հետ հանդիպմանը տեղի բնակիչները պահանջել են «ճիշտ վարվել» և վերաբնակեցնել իրենց։

«Այստեղ ապահով չէ», – մեջբերում է պարբերականը մարդկանց խոսքերը, որոնք նաև նշել են, որ դեռ ապրում են հյուրանոցներում և առողջական խնդիրներ ունեն:

Երկաթգծի օպերատորը հայտնել է, որ պատրաստ է ռելսերի տակից հանել և տեղափոխել թունավորված հողը, սակայն մերձակայքի բնակիչների համար տներ գնելու և նրանց վերաբնակեցնելու հարցը չի քննարկվել:

Շատերը վախենում են, որ բնակավայրն ապահով չի լինի իրենց երեխաների համար, քանի որ մտավախություն ունեն, որ արտանետված դիօքսինը հետագա տարիներին էլ կարող է վնաս պատճառել:Ըստ տեղական վարչակազմի՝ ստուգումները ցույց են տվել, որ բնակավայրի օդն աղտոտված չէ: Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսթ Փելեսթայնի բնակիչները մեղադրում են ԱՄՆ կառավարությանը տեխնածին աղետից հետո անգործության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031