«Հարգելի՛ պարոն վարչապետ, ի՞նչ զգացողություններ ունեք». Գուրգեն Արսենյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ժողովրդագրական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ։

«Եթե դժվար չէ, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ տպավորություն ստացաք և ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ ծանոթացաք այդ ուսումնասիրությունների արդյունքներին, և ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի դուրս գանք այն վիճակից, որը մեզ սպասվում է»,- հարցրեց իշխանական պատգամավորը։

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկայացված տվյալների մի զգալի մասը, բնականաբար, իր համար նորություն չէր։

«Ընդհանուր առմամբ, եթե մեկ բառով նկարագրեմ, թե ինչ տպավորություն եմ ստացել, ապա տպավորությունս ընդհանուր առմամբ դառն էր, որովհետև ժողովրդագրական վիճակի հետ կապված մեր ընդհանուր խնդիր ունենք արդեն շատ երկար ժամանակ։

Կարդացեք նաև

Լավ նորությունն այն էր, որ հետազոտության արդյունքներն ասում էին, որ եթե ճիշտ քաղաքականություն վարենք, մենք կարող ենք ժողովրդագրական դինամիկայի մեջ էական, շոշափելի փոփոխություն մտցնենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս