Բիֆստրոգանոֆ՝ հորթի մսով
Բաղադրիչներ
1 կգ հորթի փափուկ միս

2 պճեղ սխտոր կամ 1 թ/գ սխտորի փոշի
սև պղպեղ, աղ
2 ճ/գ ալյուր
բուսական յուղ
1 սոխ
սունկ- 300 գրամ

2 բաժակ մսի արգանակ
1 տուփ թթվասեր

Պատրաստման եղանակը
Միսը կրտրատել նեղ երկար մասերի, աղ, պղպեղ անել, և խառնել ալյուրի մեջ։ Բուսայուղը տաքացնել, մսի կտորները տապակել։ Այնուհետև կաթսայից միսը հանեք և նույն բուսայուղի մեջ տապակեք սոխն ու սունկը։
Հետո ավելացնել տապակած միսը, սխտորը և արգանակը։ Մի փոքր եփվելուց հետո ավելացրեք թվասերը և թողեք թանձրանա։
կարող եք մատուցել կատրոֆիլի կամ որևէ փլավի հետ։

