Բաժիններ՝

Ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին արցախցի երեխաները մասնակցել չեն կարողանում

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից փոխանցում են, որ փետրվարի 4-ի մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցել է 2885 դիմորդ: 50 հոգի բացակայել է:

Նրանցից 12-ն արցախցիներն են, որ կրկին Գորիսի քննական կենտրոնում պիտի քննություն հանձնեին: Առողջական պատճառներով 1 հոգու քննությունը դադարեցվել է, 13 հոգի հեռացվել է քննասենյակից՝ տեխնիկական միջոցներից օգտվելու պատճառով:

Փետրվարի 5-ի կենսաբանության քննության մասնակիցները 865-ն են, բացակայել են 20-ը, որից 7-ն արցախցիներին են, քննությունից հեռացվել է 2 դիմորդ: Աշխարհագրության քննությանը մասնակցել են 30-ը, բացակաները 2-ն են:

Կարդացեք նաև

Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին քննություն կհանձնեն «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Նշենք, որ, ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Տեսանյութեր

Լրահոս