Բաժիններ՝

18-20 միավոր հավաքել է 2 հոգի. «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննության առաջին փուլի արդյունքները հայտնի են

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունն արվել է:

Քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր 130 դիմորդ, ներկա է եղել 129-ը, միջին միավորը եղել է 9.72, դրական միավորի շեմը չի հաղթահարել 38-ը կամ մասնակիցների 29.5 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 2 հոգի կամ մասնակիցների 1.6 տոկոսը:

18-18.75 միավոր ոչ ոք չի հավաքել, մեկ հոգի հավաքել է 19-19.75 միավոր, 20 միավոր ստացել է մեկ դիմորդ:

Կարդացեք նաև

Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի տվյալները, ապա 2022թ. ամռանը «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76:

7.5-ից ցածր միավոր 2022 թվականին ստացել է 19 հոգի, 2023թ.՝ 38:

18-20 միավոր 2022թ. հավաքել է 27 հոգի, 2023թվականին՝ երկու:

Հավելենք, որ հունվարի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Տեսանյութեր

Լրահոս