![](/banners/BeFunky-design.jpg)
«Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին». Ռուբեն Մխիթարյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/Ruben-Mxitaryan-2.jpg)
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկիրը սգում է. լուռ, առանց զգացմունքների ցուցադրության, շնչահեղձ լինելով:
Պետությունը եռում է. անձայն, շերտ առ շերտ, խավ առ խավ:
Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, մկանային ջղաձգումներով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին, ով կկանգնի իր ճանապարհին:
Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, կամ անհուսալիությունից ձեռքերը թափ կտան: Իսկ ես գիտեմ, որ լինելու է:
Ուղղակի «կաթսայի» կափարիչին ձեռք չտաք: Թողեք սգանք… եռանք… պայթենք…»։