Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Ռուս ռելոկանտների մեծ մասը գնացել են Հայաստանից, և բավականին մեծ քանակով վարձակալված գույքեր են ազատվում: Ամեն օր առաջարկները մեծանում են. սեփականատերերը դիմում են մեզ, որպեսզի իրենց գույքը վարձով տանք, իսկ ցանկացողներն ավելի քիչ են, քան նախկինում»:
Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 21-ին օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խաչի օծմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային իշխանության ներկակացուցիչներ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նախքան այս պաշտոնին նշանակվելը Արդարադատության փոխնախարար էր։ Նա այդ պաշտոնին նշանակվեց այն բանից հետո, երբ արդարադատության մի շարք փոխնախարարներ նշանակվեցին այլ բարձր պաշտոնների։
Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:
Հայաստանի տնտեսությունը, կառավարությունից անկախ պատճառներով, անցած տարի հայտնվեց նպաստավոր տնտեսական միջավայրում։ Արդյունքում՝ տնտեսության մի շարք ոլորտներում բարձր աճեր գրանցվեցին, ինչը շատ է ոգևորել իշխանություններին։ Չնայած իրենք էլ գիտեն, որ այդ աճերի հետ կապ չունեն։ Դրանք ոչ թե կառավարության ու իշխանությունների աշխատանքի արդյունք են, այլ կապված են իրենցից անկախ պատճառների, ի մասնավորի՝ դրսից թելադրված պահանջարկի հետ։
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկ տրվեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման Իջևանի աշխատանքի մեկնարկը:
Անդամ երկրներում ժողովրդավարական չափանիշները պահպանելու Եվրամիության ջանքերը սպառնում են մասնատել դաշինքը: Այս մասին հայտարարել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը՝ քննադատելով Հունգարիային ֆինանսապես պատժելու ԵՄ-ի ջանքերը՝ օրենքի գերակայության չափանիշների ենթադրյալ խախտման համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։
Հետազոտության հեղինակներն օգտագործել են հարցման տվյալները։ Նրանք համեմատել են տարբեր տարիներին ծնված մարդկանց պատասխանները և պարզել, որ 1995-1999 թվականներին ծնված կանայք ցանկանում են ունենալ միջինը 20-24 տարեկան 2,1 երեխա: Գրեթե նույնքան՝ 2,2 երեխա, այս տարիքում ցանկանում էին ունենալ 1965-1969 թվականներին ծնված կանայք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 02:06-ին: Այրվել են փայտե սյուներ (մոտ 60 հատ և 10 հատ՝ մասամբ):
Նիդեռլանդներում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ։
Արցախում հանկարծակի ծագած ներքաղաքական լարվածությունը նույնքան արագ հանգուցալուծվեց։ Բայց առայժմ չի երևում ճանապարհի ապաշրջափակման հանգուցալուծումը։ Դրա հետևանքով հումանիտար, տնտեսական ու շատ այլ խնդիրներ Արցախում շարունակում են խորանալ։
Այսօր թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին, փոխանցում է armsport-ը:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Երեկ Ապիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց անցկացրեցին ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել ՌուսաստանիՑ էներգետիկ կախվածությունը։
Տնտեսությունը Հայաստանում 2022թ. բարձր տեմպերով աճեր է արձանագրում։ Կառավարությունն առնվազն 13 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց դրանից սոցիալական իրավիճակը մեր երկրում չի լավանում։ Բևեռացումն է խորացել՝ եկամուտների անհամաչափ բաշխման հետևանքով։
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։
Աննա Հակոբյանի խաղաղության քարոզը` Թեհրանում
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ:
Մե՜ծ դժվարություն է գալու, Շուշին, Հադրութն ազատագրելու ենք. Պարգև Սրբազանը` Վ. Ղուկասյանին՝ Դոգին
Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական, Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրկին բնական գազի մատակարարումը դադարեցնելուն:
Դիետոլոգներ Վանդանա Շեթը և Տրիստա Բեսթը Eat This, Not That!-ի հոդվածում նշել են, որ նյութափոխանակությունն արագացնելու և քաշ կորցնելու համար անհրաժեշտ է ընտրել թեյի որոշ տեսակներ:
Երբ ուշադիր կարդում էս Աստվածաշունչը և նայում ազգերի պատմությանը՝ այսպես է եղել բոլոր ազգերի հետ, ովքեր մեջքով են դարձել Աստծուն, ովքեր ապրել են ամբարիշտ կյանքով: Ամբարիշտ նշանակում է առանց պաշտամունքի՝ այսինքն սեփական ցանկություններով: Սիրելի ժողովուրդ, կընդունեք թէ ոչ դուք գիտեք, բայց այս վիճակից միակ ելքը ապաշխարելն է: Եթե չգիտեք թէ դա ինչ է նշանակում, ուրեմն ավելի վատ է մեր վիճակը: Պետք է նստել ու սովորել թէ ինչ է նշանակում ապաշխարել:
Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է Բունդեսվերը Եվրամիության ամենահզոր բանակը դարձնելու մտադրության մասին, հայտնում է Bild am Sonntag գործակալությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հայկական արմատներով ռուս թենիսիստ ԿարենԽաչանովը չորրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: