Ամերիկացի գիտնականները պարզաբանել են, թե ինչու են երիտասարդներն ավելի քիչ երեխաներ ունենում
Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացիների մոտ չի նվազել երեխա ունենալու ցանկությունը, և պտղաբերության նվազումը բացատրվում է ոչ թե ցանկության բացակայությամբ, այլ անհնարինությամբ։ Հետազոտությունը, shatnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է Population and Development Review ամսագրում:
2019 թվականին ԱՄՆ-ում ծնելիության ընդհանուր մակարդակը կազմել է 1,71, ինչը ամենացածր մակարդակն է 1970-ականներից ի վեր։
Հետազոտության հեղինակներն օգտագործել են հարցման տվյալները։ Նրանք համեմատել են տարբեր տարիներին ծնված մարդկանց պատասխանները և պարզել, որ 1995-1999 թվականներին ծնված կանայք ցանկանում են ունենալ միջինը 20-24 տարեկան 2,1 երեխա: Գրեթե նույնքան՝ 2,2 երեխա, այս տարիքում ցանկանում էին ունենալ 1965-1969 թվականներին ծնված կանայք:
Տղամարդիկ, միջին հաշվով, ավելի քիչ երեխաներ էին ուզում, քան կանայք, բայց նրանց արձագանքները նույնպես շատ չեն փոխվել վերջին տասնամյակների ընթացքում:
Մարդկանց տոկոսը, ովքեր ասում էին, որ չեն պլանավորում երեխա ունենալ, 1960-ականներին և 1970-ականներին մոտ 5-8%-ից աճել է մինչև 8-16% 1990-ական և 2000-ական թվականներին: Բայց դա ինքնին չի կարող բացատրել ծնված երեխաների թվի նվազումը։ Գիտնականները կարծում են, որ մարդիկ հետաձգում են երեխա ունենալը, քանի որ նրանք ավելի շատ են անհանգստանում ապագայի, տնտեսության, բժշկության և երեխաների խնամքի համար, քան մի քանի տասնամյակ առաջ:
Նրանց համար, ովքեր մտահոգված են Ամերիկայի ծնելիության անկմամբ, հեղինակների խոսքով, այս հետազոտությունը ցույց է տալիս, որ պետք չէ ստիպել երիտասարդներին ավելի շատ երեխաներ ունենալ, այլ ավելի կարևոր է ստեղծել պայմաններ նրանց համար: