
Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուս թենիսիստ ԿարենԽաչանովը չորրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ճապոնիան ներկայացնող Յոսիհիտո Նիսիոկայի հետ և հաղթանակի հասավ ընդամենը երեք սեթերից հետո` 6:0, 6:0, 7:6 հաշվով: Մրցախաղը ձգվեց միայն 2 ժամ:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: