Այժմ ՆԳՆ փոխնախարարը Կարեն Անդեասյանի տեղակալ նշանակվելուց ամիսներ անց ամուսնուն «դարձրել է» նախարարի խորհրդական, որը Կարեն Անդրեասյանի հետ տեղափոխվել է ԲԴԽ․ Tert.am

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նախքան այս պաշտոնին նշանակվելը Արդարադատության փոխնախարար էր։ Նա այդ պաշտոնին նշանակվեց այն բանից հետո, երբ արդարադատության մի շարք փոխնախարարներ նշանակվեցին այլ բարձր պաշտոնների։ Այս մասին գրում է Tert.am-ը։

Պարզ է դառնում Արփինե Սարգսյանի և նրա ամուսնու նշանակումների վերաբերյալ տեղեկություններ։ Սարգսյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար Կարեն Անդրեասյանի օրոք։ Կարեն Անդրեասյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին, Արփինե Սարգսյանը փոխնախարար նշանակվել է 2022–ի հունվարին, որից հետո՝ 5 ամիս անց, փոխնախարարի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը նշանակվել է նախարար Անդրեասյանի խորհրդական։

Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելուց և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո Արշակ Վարդապետյանը տեղափոխվել է այժմ էլ ԲԴԽ–ում՝ Կարեն Անդրեասյանի խորհրդական։

Տեսանյութեր

Լրահոս