
Շարունակեք հավատալ մինչև վերջ․ Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին

Այսօր թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին, փոխանցում է armsport-ը:
Նրա մրցակիցը ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ և ավարտվեց 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով։ Քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի Սեբաստիան Կորդայի հետ։