Երևանյան լճում երիտասարդի դի է հայտնաբերվել

Երևանյան լճում 29-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները լճից դուրս են բերել Գ․ Պ․-ի (ծնված 1994 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին», – հայտնել են փրկարարները:

Տեսանյութեր

Լրահոս