![](/banners/BeFunky-design.jpg)
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/327074497_1118439382184989_3962123715070319516_n.jpg)
Հունվարի 22-ին, ժամը 05:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ: