![](/banners/BeFunky-design.jpg)
Իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ քեֆ են արել․ hraparak.am
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/image_750x_63ccf2bfcc20f.jpg)
Երեկ տրվեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման Իջևանի աշխատանքի մեկնարկը:
Նիկոլ Փաշինյանն Իջևանում մասնակցեց Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իջևանում այնպիսի մեծ թվով պարեկային ծառայողներ են եղել, որ քաղաքը Սիցիլիա է հիշեցրել, մարդիկ անգամ անհանգստացել են այդ տեսարանից:
Չնայած նրան, որ Ազատ գյուղում այս իշխանությունների անգործության հետևանքով 15 ժամկետային զինծառայող է զոհվել, իշխանական ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ կերուխում են կազմակերպել ՆԳՆ նախարարին պատկանող իջևանայան ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում:
«Հրապարակի» իջևանյան աղբյուրները հայտնում են, որ իշխանական ներկայացուցիչները ժամեր շարունակ քեֆ են արել, այնպես, ասես ոչինչ չի եղել: