![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Սարգսյանը ցավակցել է հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102090.jpg)
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին:
«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- նշված է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: