Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդների ցուցակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդների ընդլայնված ցուցակը:

Ըստ հրապարակված ցուցակի լավագույնի կոչման համարկպայքարեն` Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Ջուդ Բելինգեմ («ԲորուսիաԴորտմունդ», Անգլիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Կևին դե Բրույնե(«Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Էռլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Աշրաֆ Հակիմի(ՊՍԺ, Մարոկկո), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան), Սադիո Մանե («Բավարիա»,Սենեգալ), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ(«Ռեալ», Խորվաթիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս) ևՎինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա):

ՖԻՖԱ-ը լավագույն ընտրության մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընտրությունը կկայանա հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս