Բաժիններ՝

ԱՄՆ-ում 7 մարդ է մահացել ավելի քան 30 պտտահողմերի հետևանքով

ԱՄՆ-ին պատուհասած պտտահողմերի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա: Եվս 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պտտահողմերի հետևանքով զոհերից վեցն Ալաբամա նահանգում է, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Իսկ Ջորջիայում մահացել է 5 տարեկան երեխա՝ մեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով։

CNN-ը հաղորդում է, որ փոթորիկը մեծ ավերածություներ է արել Ալաբամայի Սելմա քաղաքում: Ընդհանուր առմամբ, հունվարի 12-ի պտտահողմերի պատճառով Ալաբամա, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում ավելի քան 50 հազար տուն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրականության:

Բացի պտտահողմերի կատարած ավերածություններից, ուժգին քամիներ են մոլեգնել նաև Միսիսիպիից մինչև Վիրջինիա ընկած նահանգներում: Վնասի չափը գնահատելու համար օրեր կպահանջվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս