«Սրանք երկիրն առանց դեմքի միմիկան փոխելու հանձնում են, մնաց շինծու հիմքով մեքենան տուգանային հրապարակ տանելու հետ կապված խնդիր ունենան»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյանը սիգնալ տալու համար արդեն մեքենա են տուգանային հրապարակ տանում։
Աննա Մկրտչյանն, իհարկե, այս տեսանկյունից իմունիտետ ունի և անսահման համբերություն, բայց դե զավեշտն արդեն բոլոր սահմաններն անցել է։
Իսկ ես մտածում էի, որ Փաշինյանը զարմացած կլինի, որ Աննան իրեն տեսնելիս ընդամենը սիգնալ տալով է սահմանափակվել՝ ակնհայտորեն այսօր տրամադրություն չի ունեցել։
Մյուս կողմից, ի՞նչ զարմանալի բան կա։
Սրանք երկիրն առանց դեմքի միմիկան փոխելու հանձնում են, մնաց շինծու հիմքով մեքենան տուգանային հրապարակ տանելու հետ կապված խնդիր ունենան»։