Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը: 2021-2022 թվականներին տնտեսության հատվածում բազմաթիվ նոր ծախսեր իրականացնելու պատճառով առաջացել են բյուջետային և տնտեսական բազմաթիվ խնդիրներ:
ԱՄՆ էներգետիկայի նախարարության հունվարի 6-ի տվյալներով՝ ռազմավարական պահուստում նավթի ծավալը կազմել է 371,58 մլն բարել, ինչը նվազագույն ցուցանիշն է 1983 թ. դեկտեմբերից ի վեր։
«Համաշխարհային տնտեսական աճը մեծապես կդանդաղի 2023 թ. երկրորդ կեսին, հնարավոր է՝ մինչև 2023 թ. վերջը, իսկ 2024 թ.-ին մենք կտեսնենք ավելի բարձր աճ, քան 2023 թ.-ին», – ասել է Գեորգիևան։
Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Յաել Բրաուն-Պիվեն։
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը միշտ կարող է Ֆրանսիան դիտարկել որպես հուսալի բարեկամի:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «5-րդ տարին է՝ անընդմեջ հակառակվում եք ՀՀ-ի իրական շահերին։ Գոնե մի անգամ մարդ եղեք և ճանաչեք Արցախի անկախությունը։ Էլ ժամանակ չունենք»։
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով, հայտնում են ՊԵԿ-ից։
Նշվում է, որ երկիր ժամանած ուկրաինացի զինծառայողներից 198-ը, որոնք հիմնականում զորակոչված քաղաքացիական անձինք են՝ առանց զինվորական ծառայության փորձի, Տոլեդոյի հետևակային ակադեմիայի բազայում կմասնակցեն հիմնական մարտական պատրաստության մոդուլին։
Դիմադրության նախորդ ալիքները հենց այն պատճառով են տապալվել, որ ընդդիմության տարբեր թևեր նույնիսկ իրար հետ բաց չէին խոսում, է՛լ չասեմ՝ հանրության հետ լիարժեք երկկողմանի հաղորդակցությունը»։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ի՞նչ եք հիմա էլ «թռել» Ֆրանսիայի Աժ նախագահի դեմքին, թե ինչո՞ւ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը։
Ինչպես գիտեք և Ֆրանսիայի Սենատը և Ազգային ժողովը ընդունել են բանաձևեր դատապարտելու Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը Յաել Բրաուն-Պիվեն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Անցած տարվա սեպտեմբերին տարածաշրջան էր այցելել ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:
«Բնական է՝ պատասխանեցի բոլոր այն հարցերին, որոնք հետաքրքրում են ֆրանսիացի մեր գործընկերներին»,- եզրափակեց Սիմոնյանը։
168.am-ի հետ զրույցում Միքայել Առաքելյանը պատմեց՝ այնպես չէ, որ ադրբեջանցիներին նոր են ճանաչում, ու նրանց քայլերն անսպասելի էին։ Խորհրդային տարիներին նրանց հետ շփում եղել է, նրանց սովորեցրել են նիստ ու կաց, մշակույթ, այդ ամենը սովորելուց հետո, նրանք սկսել են հայությանը կոտորել։ 21-րդ դարում, ադրբեջանցիների մշակույթի մեջ մտնում է միայն հայությանը սպանելը։
Մարիա Կարապետյանն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ
Ձեր մոտեցումները համընկնում են թշնամու քարոզչական թեզերին. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Հայաստանի պետական շահերին հակասում է ՀՀ տարածքում իրականացնել զորավարժություններ, նշանակում է նա դրա հիմքերն ունի։ Հայաստանի ղեկավարությունը սպասարակում է Հայաստանի պետական շահերը, դուք փորձում եք սպասարկել այլ երկրի շահեր, որովհետև ՀՀ ղեկավարությունը շատ պարզ ու պատասխանատու կերպով որոշումներ է կայացնում, դրանք թափանցիկ են»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին։
«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան… Տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք: Սիրելի հետևորդներ ջան մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,- ֆեյսբուքյան իր էջում նման կոչով իր ընկերներին դիմել է երգիչ Անդրեն։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը։
Դա նաև կարևոր է արցախյան հիմնահարցում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար:
Ֆրանսիան շատ անհանգիստ է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: «Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է»,-նշեց Յաել Բրաուն-Պիվեն:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարից:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին»: Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:
ԱԺ հայտարարությունը՝ Արցախի շրջափակման վերաբերյալ. քննարկում հանձնաժողովի նիստում՝ ՈւՂԻՂ
Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։
Ինչպես տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։